Հետաքրքիր է լինել բազմազգ և դինամիկ կազմակերպության մի մասը
Ինչու՞ Մեյջորել
Մեր թիմը մի մեծ ընտանիք է, որի յուրաքանչյուր անդամ իր կարևոր ներդրումն ունի մեր գաղափարների ու առաքելության իրագործման ճանապարհին։ Որպես նախընտրելի գործատու՝ Մեյջորելը զարգացման հավասար պայմաններ է ապահովում բոլոր աշխատակիցների համար։ Ամեն մի մեյջորելցի թանկ է մեզ համար, և մենք դա արտահայտում ենք ամեն մի հնարավոր առիթով։
ՄԵԶ ՀԵՏ ԼԱՎ Է
Մեյջորելում մարդիկ առաջնային են, իսկ նրանց կարծիքը՝ շատ կարևոր։
Մեր՝ շուրջ 400 հոգանոց թիմում յուրաքանչյուրի ամենօրյա ջանքերով դրական ու մոտիվացնող մթնոլորտ է ձևավորվում։
-
ՄՏՔՈՎ
-
ՀՈԳՈՎ
-
ՄԱՐՄՆՈՎ
-
ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ
Քո կարիերան Երևանում
Մեյջորելի թիմը մշտապես ընդլայնվում է նոր տաղանդներով ու պայծառ դեմքերով։ Մեզ միանալու հնարավորություններն ու տարբերակները բազում են։ Գտի՛ր քո հնարավորությունը։
ՃԱՆԱՉԵՔ ՄԵԶ
Իմացեք, թե ինչ է նշանակում լինել մեր մեծ ընտանիքի մի մասը հենց մեյջորելցիներից։ Բոլոր պատմություններն այստեղ են։


Մենք հոգ ենք տանում միմյանց մասին, և դա միակ ճիշտ ճանապարհն է

Մեյջորելը մի մեծ ընտանիք է, որտեղ ամեն մի անդամ իրեն զգում է ինչպես տանը։

Այստեղի փորձը իսկապես ավելի զարգացրեց իմ հմտությունները ՏՏ ոլորտում, ինչպես նաև հաղորդակցման հմտությունները

Մեյջորելը մի կազմակերպություն է, որը ոգեշնչել է շատ մարդկանց
#OneMajorel
Մեր առանձնահատկությունը մեր յուրահատուկ մշակույթն է։ Մենք կամային ենք, տոկուն ու հնարամիտ, և միմյանց առաջ ենք մղում՝ որպես մեկ թիմ։ Սա շարունակ փոփոխվող աշխարհին համահունչ զարգանալու և հուսալի հարաբերություններ ապահովելու միակ ուղին է։
ՀԵՏԵՎԻ՛Ր ՄԵԶ
Մեր հագեցած առօրյայի, աշխատանքի, մարդկանց ու նորությունների մասին առաջինը տեղեկանալու համար հետևե՛ք մեր էջերին։