ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրապարակված է` Օգոստոս, 2021թ․

1. Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ

Մեյջորել Արմենիա ՍՊԸ, իրավաբանական հասցե` 16 Տիգրան Մեծ պող, ք․ Երևան, ՀՀ, 0010

Էլ․ հասցե` yerevan@majorel.com (այսուհետ՝ «Մենք») պատասխանատու է սույն վեբկայքում ձեր անձնական տվյալների մշակման համար:

Մենք մշակում ենք անձի նույնականացվելիք տեղեկատվությունը («անձնական տվյալներ») ՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ԵՄ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի GDPR դրույթների (եթե կիրառելի է) և այլ կիրառելի օրենքների համաձայն:

Տվյալների պաշտպանության հետ կապված պատահարների դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ, գրելով վերը նշված էլեկտրոնային հասցեներին, նշելով․ «Տվյալների պաշտպանության պատասխանատուին» կամ նամակ ուղարկել yerevan@majorel.com։

2. ԻՆՉՊԻՍԻ՞ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՎԱՔԱԳՐՎՈՒՄ

Մեր կայք այցելելիս, ինքնաբերաբար մուտքագրվում են Ձեր կողմից վեբ կայք մուտք գործելու համար օգտագործվող համակարգչի տվյալները («մուտքի տվյալներ»):

Մուտքի տվյալները ներառում են՝ սերվերի տեղեկամատյանային ֆայլեր, որոնք, ընդհանուր առմամբ, ներառում են Ձեր վեբ զննարկչի (web browser) տեսակին և տարբերակին, Ձեր օպերացիոն համակարգին, Ձեր ինտերնետային ծառայություններ մատուցողի տվյալներին (ISP), վեբ-կայք մուտք գործած/օգտագործած ամսաթվին և ժամին, Ձեր կողմից նախկինում այցելած վեբկայքերին և այն վեբ կայքերին, որոնք Դուք այցելել եք մեր կայքէջից ինչպես նաև ձեր համակարգչի IP հասցեին վերաբերող տեղեկություն: Բացառությամբ Ձեր IP հասցեի, սերվերի տեղեկամատյանների ֆայլերում պարունակվող տեղեկատվությունը չի հանդիսանում անձնապես նույնականացվելի տեղեկատվություն: IP հասցեն անձնապես նույնականացվում է, երբ այն ստատիկ է (ինտերնետից օգտվելիս այն մշտապես միացված է), և ISP- ն ի վիճակի է այն վերագրել որոշակի անձի:

Մեր կայքի որոշ առանձնահատկություններ պահանջում են, որպեսզի Դուք մեզ տրամադրեք անձնական տեղեկատվություն: Այս դեպքում Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունն օգտագործվում է Ձեր կողմից պահանջվող ծառայությունը մատուցելու կամ Ձեր կողմից բարձրացված հարցին ընթացք տալու համար (օրինակ՝ որոնման հարցումներ, գրառումներ, որոնք կատարվել են ձևանմուշներում կամ պայմանագրերում, click-երի մասին տեղեկատվություն, աշխատատեղերի դիմումներ)։

Ի լրումն վերոնշյալ տեղեկատվության, Մեյջորել Արմենիան գործում է Անձնական Տվյալների Պաշտպանության Գործակալության կողմից ուղիղ մարքեթինգի վերբարեյալ հրապարակված խորհրդատվական բնույթ կրող փաստաթղթի հիման վրա, որը կարող եք գտնել այստեղ․ https://www.moj.am/storage/uploads/Khorhrdatvakan-voroshum-2_1.pdf։

3. ԻՆՉՊԻՍԻ՞ ՔՈՒՔԻՆԵՐ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ

Մեր կայքում օգտագործվում են քուքիներ։ Դրանք փոքր տեքստային ֆայլեր են, որոնք պահպանվում են Ձեր համակարգչում, երբ Դուք այցելում եք կայք։ Պահպանված քուքիները կարող են վերագրվել Ձեր կողմից օգտագործվող վեբ զննարկչին (web browser): Երբ նորից այցելում եք կայք, վեբ զննարկիչը (web browser) վերադարձնում է քուքիների պարունակությունը՝ դրանով իսկ հնարավորություն տալով ձեզ՝ որպես օգտագործող, ճանաչելի լինել: Որոշ տեսակի քուքիներ ջնջվում են, երբ Դուք դուրս եք գալիս (log out) կամ դադարեցնում եք զննարկչի սեսիան (“անցողիկ քուքիներ”, “սեսիոն քուքիներ”)․ Առանձին քուքիներ պահպանվում են որոշակի ժամանակահատված (“ժամանակավոր քուքիներ”) կամ անորոշ (“կայուն քուքիներ”)։  Այս քուքիները ավտոմատ կերպով ջնջվում են, երբ սահմանված ժամանակահատվածն ավարտվում է:

Ձեր զննարկչի գաղտնիության և անվտանգության չափանիշները հնարավորություն են տալիս ցանկացած պահի ջնջել քուքիները, ինչպես նաև հնարավորություն են տալիս կարգավորել քուքիների օգտագործումը` ըստ Ձեր նախասիրությունների: Այնուամենայնիվ, Դուք չեք կարողանա օգտագործել մեր վեբ կայքի բոլոր հնարավորությունները, եթե ջնջեք մեր վեբ կայքի օգտագործած քուքիները:

Որպես ընդհանուր սկզբունք, քուքիները հնարավորություն են տալիս առցանց ճանաչում կատարել՝ առանց հղում կատարելու որևէ կոնկրետ անձի։

Քուքիները կարող են անձնապես նույնականացվելի դառնալ, երբ իրենց պարունակած տեղեկատվությունը միավորվում է քուքիների կողմից ստացված տեղեկատվությունից բացի այլ տեղեկատվության հետ:

Այստեղ տարբերակում է կատարվում քուքիների միջև, որոնք անհրաժեշտ են վեբ կայքի հատկությունների ապահովման և այն քուքիների միջև, որոնք անհրաժեշտ են այլ նպատակների համար, օրինակ՝ օգտագործողի վարքի վերլուծություն կամ գովազդին վերաբերող բովանդակության ցուցադրման համար:

Վեբ կայքի հատկությունների/հնարավորությունների ապահովման համար պահանջվող քուքիները, մասնավորապես հետևյալն են՝

–   Անհրաժեշտ քուքիներ (Necessary cookies) օգնում են կայքը դարձնել օգտագործելի՝ միացնելով այնպիսի հիմնական գործառույթներ, ինչպիսիք են՝ էջի նավիգացիան/կառավարում և կայքի անվտանգ տարածքներին հասանելիությունը: Կայքը չի կարող պատշաճ կերպով գործել առանց այս քուքիների:

   Նախապատվության քուքիները (Preference cookies) հնարավորություն են տալիս կայքէջին հիշել այն տեղեկությունները, որոնք փոխում են վեբ-կայքի վարվելաձևը կամ տեսքը, ինչպես օրինակ՝ Ձեր նախընտրած լեզուն կամ Ձեր գտնվելու վայրը:

   Վիճակագրական քուքիները (Statistic cookies) անանուն հավաքելով և զեկուցելով տեղեկությունները կայքի սեփականատերերին օգնում են հասկանալ, թե ինչպես են այցելուները շփվում կայքերի հետ՝:

4. Ի՞ՆՉ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼ Է ՀԱՎԱՔԱԳՐՎՈՒՄ ԵՎ Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ

Տվյալների մշակման նպատակը կարող է հիմնված լինել տեխնիկական, պայմանագրային կամ օրենսրդական պահանջների կամ օգտատիրոջ կողմից տրված համաձայնության վրա:

Մենք օգտագործում ենք երկրորդ ենթաբաժնում նկարագրված տվյալները հետևյալ նպատակների համար՝

և

Տվյալների մշակման այլ նպատակների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք ծանոթանալ սույն փաստաթղթի ներքոնշյալ ենթաբաժիններին։

4.1. ՎԵԲԿԱՅՔԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

4.1.1. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Մեր վեբկայքի պատշաճ գործառնությունն ապահովելու, հարձակումները կանխելու ու դադարեցնելու համար իրականացվում են անվտանգությանն ուղղված վերլուծություններ,  սերվերի տեղեկամատյանային ֆայլերը ավտոմատ կերպով հավաքագրում և պահպանում կարճաժամկետ հիմունքներով՝ որպես մուտքագրվող տվյալների անբաժանելի մաս: Վերջիններս ստեղծվում են այցելող համակարգչի համակարգի միջոցով` մեր կայք մուտք գործելիս և օգտագործելիս (տե՛ս բաժին 2):

Սերվերի տեղեկամատյանների ֆայլերի պարունակությունը չի միավորվում այլ տվյալների հետ: Մենք օգտագործում ենք սերվերի տեղեկամատյանների ֆայլերը վիճակագրական վերլուծությունների համար՝ տեխնիկական խնդիրները լուծելու, հարձակումները և խարդախության փորձերը կանխելու և դրանցից պաշտպանվելու համար, ինչպես նաև, մեր կայքի պատշաճ գործունեությունը օպտիմալացնելու համար։

4.1.2. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Սերվերի տեղեկամատյանների ֆայլերի ստեղծման իրավական հիմքը բխում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի hh. 4, 5, 6, 7, 8-ից, ԵՄ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի GDPR դրույթներից, եթե կիրառելի է։

Մեր օրինական շահը մեր կայքի պատշաճ գործառնությունն է, անվտանգության վերլուծություններ իրականացնելն ու սպառնալիքներից պաշտպանելն է։

4.1.3. ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Վեբկայք մուտք գործելիս, տեղեկատվությունը մուտքագրվում է սերվերի մատյանների ֆայլերի վրա, որոնք պահվում են մեր վեբ սերվերում; դրանցում պարունակվող IP հասցեն ջնջվում է առավելագույնը 7 օր հետո: Այս ընթացքում որևէ վերլուծություն չի իրականացվում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ծառայության մերժում կամ այլ հարձակում։

4.1.4. ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Դուք իրավունք ունեք առարկություն ներկայացնել սերվերի տեղեկամատյանների ֆայլերում պարունակվող Ձեր տվյալների մշակման վերաբերյալ, պայմանով, որ կան հիմնավոր պատճառներ, որոնք բխում են Ձեր հատուկ իրավիճակից: Եթե ցանկանում եք օգտվել առարկություն ներկայացնելու Ձեր իրավունքից, գրե՛ք 1-ին ենթաբաժնում նշված կոնտակտային հասցեին։

4.2. ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՁԵՎԱՆՄՈՒՇԸ, ԷԼ. ՓՈՍՏԸ, ՉԱՏԲՈԹԸ (CHATBOT) ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

4.2.1. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Մեր կայքում Դուք ունեք մեզ հետ կապ հաստատելու հետևյալ տարբերակները՝ կոնտակտային ձևանմուշ լրացնելու միջոցով, էլ․փոստով, հեռախոսով կամ chatbot-ով՝ օգտագործելով նշված էլ.փոստի հասցեն և հեռախոսահամարը: Եթե օգտվում եք այս տարբերակից, մեզ հասանելի են դառնում Ձեր կողմից մուտքագրված տեղեկատվությունը՝ Ձեր էլ.փոստի հասցեն և/կամ Ձեր հեռախոսահամարը:

Կախված մեզ հետ կապ հաստատելու պատճառից (հարցեր, որոնք վերաբերում են մեր ծառայություններին, հետամուտ եք լինում Ձեր տվյալներին՝ որպես տվյալների սեփականատեր, օրինակ՝ ներկայացնում եք հայտ տեղեկատվություն ստանալու համար), Ձեր կոնտակտային տվյալները մշակվում են (ծառայություններ մատուցողների աջակցությամբ): Անհրաժեշտության դեպքում, Ձեր հայտին ընթացք տալու համար, այդ տեղեկատվությունը կարող է տրամադրվել երրորդ անձանց (օրինակ՝ գործընկեր կազմակերպություններ)։

4.2.2. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Ձեր կոնտակտային տվյալները մշակելու իրավական հիմքը բխում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի հոդվ․  4, 5, 6, 7, 8 և ԵՄ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի GDPR դրույթներից /եթե կիրառելի է/: Մեր գործողությունների օրինական նպատակն է՝ ապահովել Ձեր հայտի մշակումը և շարունակական հաղորդակցությունը:

Եթե մեզ հետ կապվելու նպատակը մեր ընկերության հետ պայմանագրային հարաբերություն հաստատելն է, ապա Ձեր կոնտակտային տվյալները մշակելու իրավական հիմքը բխում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի հոդվ․  4, 5, 6, 7, 8 և ԵՄ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի GDPR դրույթներից /եթե կիրառելի է/։

4.2.3. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Ձեր հայտը մշակվելուց և հետագա հաղորդակցությունը դադարեցվելուց հետո Ձեր կոնտակտային տվյալները ջնջվում են: Դա չի վերաբերում այն դեպքերին, եթե մեզ հետ կապ հաստատելու նպատակը պայմանագրային հարաբերությունների հաստատումն է կամ Ձեր կողմից տվյալների սուբյեկտ լինելու Ձեր իրավունքից օգտվելու ցանկությունն է (օրինակ՝ խնդրում եք տեղեկատվություն տրամադրել):

Այս դեպքում Ձեր տվյալները պահվում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել բոլոր պայմանագրային և (կամ) օրենսդրական պարտավորությունները, եթե այլ բան նածատեսված չէ «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով և ԵՄ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի GDPR դրույթներով /եթե կիրառելի է/։

4.2.4. ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Դուք իրավունք ունեք առարկություն ներկայացնել կամ հետ կանչել Ձեր կոնտակտային տվյալների մշակման վերաբերյալ տված համաձայնությունը:

Եթե ցանկանում եք օգտվել առարկություն ներկայացնելու Ձեր իրավունքից, գրեք 1-ին բաժնում նշված կոնտակտային հասցեին։ Ձեզ հետ հաղորդակցությունը չի կարող շարունակվել եթե առարկություն եք ներկայացնում կամ հետ եք կանչում Ձեր համաձայնությունը: Սա չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Ձեր կոնտակտային տվյալների պահպանումն անհրաժեշտ է նախաքննական ընթացակարգերը ավարտելու, պայմանագիր կնքելու կամ Ձեր իրավունքները որպես տվյալների սուբյեկտ իրականացնելու համար:

4.3. ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏ

4.3.1. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Այս կայքում Դուք հնարավորություն ունեք  պաշտպանելու Ձեր իրավունքները որպես տվյալների սուբյեկտ, օրինակ՝ պահանջելու տեղեկություն, որն այս պահին պահվում է մեզ մոտ:

Ձեր իրավունքները որպես տվյալների սուբյեկտ իրականացնելու համար, անհրաժեշտ է մեզ տրամադրել Ձեր անձին վերաբերող տեղեկություն և արդեն մշակված առանձնահատուկ տեղեկությունները: Առանց այդ տեղեկության, մենք ի վիճակի չենք լինի պաշտպաել  Ձեր՝ որպես տվյալների սուբյեկտի իրավունքները:

4.3.2. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Ձեր անձնական տվյալները մշակելու նպատակով Ձեր իրավունքները որպես տվյալների սուբյեկտ հաստատելու իրավական հիմքերը բխում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքից և ԵՄ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի GDPR դրույթներից /եթե կիրառելի է/։

4.3.3. ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Մենք պահպանում ենք Ձեզ հետ փոխանակված նամակագրությունը որպես տվյալների սուբյեկտ՝ 3 տարի ժամկետով: Սա չի վերաբերում Ձեր ինքնությունը պարզելու համար ձեռք բերված տեղեկատվությանը, օրինակ՝ մեզ տրամադրված Ձեր նույնականացման քարտի պատճենին: Այն կջնջվի Ձեր ինքնությունը հաստատվելուց հետո ամենաուշը մեկ շաբաթվա ընթացքում։

4.3.4. ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ/ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԵՎ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Ձեր տեղեկատվության մշակումը անհրաժեշտ է Ձեր՝ որպես տվյալների սուբյեկտ իրավունքներն իրականացնելու համար, և այդ իմաստով Դուք իրավունք չունեք հետ կանչելու Ձեր համաձայնությունը դրա մշակման գործընթացում։

4.4. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱԳՐԵՐ (WHITEPAPERS)

4.4.1. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Կայքն անվճար հիմունքներով առաջարկում է ուսումնասիրություններ, հաշվետվություններ և տեղեկագրեր/whitepapers Մեյջորել Արմենիայի կողմից։ Տվյալները պահանջվում և մշակվում են հետագայում` ծառայության մատուցողների օգնությամբ նմանատիպ նյութեր ուղարկելու համար: Գրանցվելիս Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը և Ձեզ խորհուրդ է տրվում ծանոթանալ սույն Գաղտնիության քաղաքականությանը:

Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը չի տրամադրվում երրորդ անձանց: Մեյջորել Արմենիայի անվճար ուսումնասիրությունները, հաշվետվությունները և տեղեկագրերը ստանալու համար անհրաժեշտ տեղեկություն է համարվում Ձեր էլ. հասցեն։

Ձեր տվյալները անհրաժեշտ են նաև Ձեր համաձայնությունն ապացուցելու համար: Այլ տեղեկություններ կարող են կամավոր կերպով տրամադրվել՝ անձամբ Ձեզ դիմելու համար։

4.4.2. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Գրանցման հայտում Ձեր կողմից մուտքագրված տեղեկատվության մշակումն անհրաժեշտ է մեր կողմից մատուցվող ապրանքների և (կամ) ծառայությունների վերաբերյալ գովազդի համար: Դրա իրավական հիմքը Ձեր համաձայնությունն է՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքից և ԵՄ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի GDPR դրույթներից /եթե կիրառելի է/ից։

4.4.3. ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ․

Ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունը պահպանվում է  որպես ապացույց առ այն, որ մենք ստացել ենք Ձեր համաձայնությունը Մեյջորել Արմենիայի անվճար ուսումնասիրությունները, հաշվետվությունները և տեղեկագրերը ուղարկելու համար։ Նույնը վերաբերում է այն դեպքերին, եթե Դուք հետ եք վերցնում Ձեր համաձայնությունը։

4.4.4. ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ/ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԵՎ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Դուք կարող եք ցանկացած պահի հետ կանչել մամուլի հաղորդագրությունները ստանալու վերաբերյալ Ձեր համաձայնությունը`գրելով Մեյջորել Արմենիա ՍՊԸ, գործունեության հասցե (փոստային)։ 16 Տիգրան Մեծ պող․, ք․ Երևան, ՀՀ, 0010 էլ․ հասցե։ yerevan@majorel.com։

4.5. ԲԻԶՆԵՍ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ

4.5.1.ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇՐՋԱՆԱԿԸ

Ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով մենք երբեմն իրականացնում ենք հաճախորդների հետազոտություններ՝ հասկանալու համար հաճախորդների բավարարվածության մակարդակը։

Հաճախորդների հետազոտությունն ուղղված է մեր բիզնես հաճախորդներին, սակայն մենք պարբերաբար պահպանում ենք Ձեր կոնտակտային տվյալները մեր հաճախորդների տվյալների բազայում: Մենք օգտագործում ենք Ձեր կոնտակտային տվյալները` հարցմանը մասնակցելու հրավեր ուղարկելու համար: Մասնակցությունը կամավոր է, և Դուք հնարավորություն ունեք ցանկացած ժամանակ մեզ տեղեկացնել, որ հրավեր ստանալ այլևս չեք ցանկանում:

Ձեր կոնտակտային տվյալներն այլևս անհրաժեշտ չեն լինի գնահատման համար, այնպես որ հետազոտության արդյունքները բաղկացած կլինեն զուտ վիճակագրական տեղեկատվությունից: Դրանից հետո այլևս անհնար է եզրակացություններ անել Ձեր անձի վերաբերյալ։

4.5.2. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Ձեր կոնտակտային տվյալների մշակման իրավական հիմքը բխում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածից և ԵՄ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի GDPR 6 (1)(f) դրույթներից /եթե կիրառելի է/:

Օրինական շահերն են՝ հաճախորդների մասին հոգատարությունն ու հաճախորդի հավատարմությունը, ինչպես նաև մեր ծառայությունների կատարելագործումը։

4.5.3. ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՅՍ  ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Սկզբունքորեն, հետազոտության արդյունքները պահվում են գործարար հարաբերությունների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում: Սա չի վերաբերվում  այն դեպքերին, երբ հետազոտության արդյունքները բաղկացած են զուտ վիճակագրական տվյալներից։

4.5.4. ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Դուք իրավունք ունեք առարկել կամ հետ կանչել Ձեր կոնտակտային տվյալների մշակման համար տրված Ձեր համաձայնությունը, եթե կան Ձեր առանձնահատուկ իրավիճակից բխող պատճառներ: Առարկություն ներկայացնելու համար կարող եք դիմել մեզ 1-ին կետով տրված հասցեով։

4.6. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

4.6.1. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Աշխատանքի հայտարարությունները տեղադրվում են կայքում։ Թափուր աշխատատեղի հայտարարության միջոցով Դուք կուղղորդվեք դեպքի դիմում-հայտի ձևաթուղթը, որի միջոցով մենք հավաքագրում և մշակում ենք Ձեր տվյալները՝ աշխատանքի հավաքագրման համար։ Տվյալների մշակման վերաբերյալ հետագա տեղեկությունը կարող է ստացվել դիմորդների պորտալում գրանցվելու միջոցով։

Ի հավելումն դիմորդների պորտալի միջոցով դիմում ներկայացնելուն, Դուք կարող եք նաև ուղարկել Ձեր դիմումը Մեյջորել Արմենիայի  կայքին, որը տեղակայված է ՀՀ-ում, ինչպես նաև Մեյջորել Արմենիայի  հետ այլ փոխկապակցված կազմակերպությունների կայքերին։

Կարճ դիմում-հայտով Դուք կարող եք ուշադրություն հրավիրել Ձեր անձին, որպես հարմար թեկնածուի` առանց որևէ կոնկրետ աշխատանքի դիմելու: Ձեր թեկնածությունը գնահատելու և հարմար հաստիքի համար դիտարկելու նպատակով, Դուք պետք է նշեք Ձեր անունը և ազգանունը, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև դիմում-հայտին կցեք հակիրճ ուղեկցող նամակ։ Կարճ դիմում-հայտը կամավոր է և հետագայում  կարող է հետ կանչվել ցանկացած պահին։

4.6.2. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Ձեր դիմում-հայտը կմշակվի` Ձեր թեկնածությունը գնահատելու և համապատասխան թափուր պաշտոններում դիտարկելու նպատակով Ձեզ հետ կապ հաստատելու համար:

Իրավական հիմքը բխում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի hh 4, 5, 6, 7, 8 և ԵՄ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի GDPR 6 (1)(a) դրույթներից /եթե կիրառելի է/: Ուղարկելով Ձեր կարճ դիմում-հայտը, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը տվյալների մշակման համար։

4.6.3. ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Ձեր համաձայնությունը տալուց հետո Ձեր կարճ դիմում-հայտը պահպանվում է 1 տարի ժամկետով, եթե Դուք վաղաժամ հետ չեք կանչում Ձեր համաձայնությունը, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենքով։

Միևնույն ժամանակ, Ձեր համաձայնությունը կպահպանվի այն ջնջելուց և (կամ) հետ կանչելուց հետո 3 տարի ժամկետով, ի ապացույց առ այն, որ մեր կողմից  կատարվել են  Ձեր տվյալների մշակման հետ կապված իրավական պարտավորությունները։

4.6.4. ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Դուք կարող եք ցանկացած ժամանակ հետ կանչել Ձեր համաձայնությունը՝ առանց որևէ ձևական պահանջների, կապ հաստատելով Մեյջորել Արմենիա ՍՊԸ-ի հետ․ գործունեության (փոստային)  հասցե՝ 16 Տիգրան Մեծ պող․, ք, Երևան, ՀՀ, 0010, էլ. Փոստ՝ yerevan@majore.com։

4.7. ՎԵԲԹՐԵՔԻՆԳ (WEBRACKING)

4.7.1. GOOGLE ԹԵԳ ՄԵՆԵՋԵՐ (GOOGLE TAG MANAGER)

Այս կայքը օգտագործում է Google Tag Manager գործիքը: Google Tag Manager գործիքը կառավարում է «թագերը» (tags) (placeholder for website code): Google Tag Manager-ը չի հավաքում տվյալներ, իսկ պիտակների (tags) միջոցով հավաքված տվյալները հասանելի չեն Google Tool Manager- ին։

4.7.2. GOOGLE ԱՆԱԼԻԹԻՔՍ (GOOGLE ANALYTICS)

Այս կայքը օգտագործում է Google Անալիթիքս (Google Analytics) գործիքը։ Google Անալիթիքս (Google Analytics) գործիքը Google Կորպորացիայի կողմից մատուցվող ծառայություն է, որը ստեղծում է վեբ կայքի օգտագործման համար հարմար պրոֆիլ այն ավելի օպտիմալացնելու և հարմար դարձնելու համար: Այս պրոֆիլին տրվում է կեղծանուն։

Այսպիսով, Ձեր մուտքի տվյալները հավաքվում են, ինչպես նկարագրված է 2-րդ բաժնում և Ձեր օգտագործման վարքագիծը վերլուծվում է վերլուծական քուքիների միջոցով, ինչպես նկարագրված է 3-րդ բաժնում:

Անհատական նույնականացումը անհրաժեշտ չէ վեբ-որոնման (webtracking) համար: Ձեր մուտքի տվյալները հավաքելիս Ձեր IP հասցեն կրճատվում է, նախքան Google Կորպորացիային փոխանցվելը, այսինքն` ոչ մի տեղեկություն չի կարող վերագրվել ձեզ:

Կեղծանունների օգտագործման այս պրոֆիլները, վեր են լուծվում օգտագործման դյուրավետությունն (user-friendliness)  օպտիմալացնելու նպատակով: Այս տվյալները չեն համակցվում Google Կորպորացիայի այլ տվյալների հետ:

Մենք երաշխավորում ենք, որ Google Կորպորացիայի կողմից օգտագործվում է բացառապես նշված տեղեկությունը, մեր ու Google Կորպորացիայի միջև կնքված պայմանագրի հիման վրա մեր կողմից տրված հրահանգներին համաձայն։

Google Անալիթիքս (Google Analytics)-ի հետ կապված տվյալների մշակման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, խնդրում ենք այցելել Google’s-ի գաղտնիության քաղաքականությունը․ https://policies.google.com/privacy?hl=en։

4.7.3. GOOGLE ԳՈՎԱԶԴ (GOOGLE ADS)

Մենք օգտագործում ենք Google կորպորացիայի (1600 Amphitheatre Parkway, Mountain View, CA 94043, USA (“Google”)) “Google AdWords Conversion” գործիքը։

Մենք օգտագործում ենք Google Adwords Conversion-ը՝ Google-ի որոնման տիրույթում և այլ մատակարարների կայքերում, որոնք նույնպես առկա են Google-ի գովազդային ցանցում՝ մեր կայքը խթանելու համար:

Երբ այցելում եք մեր վեբ կայք, Google-ը ստեղծում է քուքի, որն ինքնաբերաբար օգտագործում է կեղծ cookie ID- ն՝ Google- ի գովազդային ցանցում հետաքրքրության վրա հիմնված գովազդը Ձեր մուտքի տվյալների հիման վրա միացնելու համար:

Մեր վեբկայք Google-ի գովազդի միջոցով մեկ այլ կայքից մուտք գործելից Google-ը ևս կստեղծի քուքի: Այս Google քուքիները, սովորաբար ուժը կորցնում են 30 օր հետո և նախատեսված չեն ձեզ նույնականացնելու համար: Այս քուքիները Google- ին թույլ են տալիս միայն ճանաչել Ձեր ինտերնետային զննարկիչը (browser):

Եթե օգտագործողը այցելում է վեբ կայքի որոշակի էջեր Google- ի գովազդային ցանցի ներսում, այն դեպքում երբ Google- ի կողմից պահպանված քուքին դեռ ուժը չի կորցրել, ապա Google- ը և վեբկայքի մատակարարը կարող են տեսնել, որ օգտատերը օգտվել է գովազդի հղումից, որը  նրան ուղղորդել է այս վեբկայք:

Google-ը՝ իր գովազդային ցանցի մասնակից/անդամ մատակարարին վերագրում է տարբեր տեսակի քուքիներ:

Հետևաբար, քուքիները չեն կարող հայտնաբերվել Google գովազդային ցանցի մասնակից/անդամ են այլ վեբ-մատակարարների կայքի միջոցով:

Google AdWords Conversion գործիքի օգտագործման շրջանակում մենք չենք հավաքագրում ոչ մի անձնական տեղեկատվություն։ Մենք ստանում ենք միայն Google-ի վիճակագրական գնահատականները:

Այս գնահատականները օգնում են մեզ հասկանալ թե Google-ի գովազդային ցանցում ո՞ր գովազդներն են ավելի արդյունավետ։

Հետագայում մենք այլ տվյալներ չենք ստանալու, մասնավորապես, մենք չենք կարող նույնականացնել մեր օգտագործողներին այս տեղեկատվության հիման վրա: Google- ի գովազդային ցանցի և Google-ի Գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել http://www.google.com/privacy/ads/։

4.7.4. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Կեղծանուններ օգտագործող պրոֆիլները հավաքագրելու և վերլուծելու իրավական հիմքը՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի hh 4, 5, 6, 7, 8 և ԵՄ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի GDPR դրույթները /եթե կիրառելի է/։

Մենք օրինական շահ ունենք մեր կայքի օգտագործման դյուրավետությունը օպտիմալացնելու և մարքեթինգային վերլուծություններ իրականացնելու հարցում։

4.7.5. ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԴՐԱ  ՍԱՀՄԱՆՄԱՆ  ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Որպես կանոն, Google- ի և Adobe Analytics- ի հետ համատեղ հավաքված և վերլուծված տվյալները պահպանվում են, քանի դեռ այդ եղանակով դրանց օգտագործվումը չի բողոքարկվելՁեր կողմից: Analytics-ի քուքիները պահպանվում են առավելագույնը 24 ամիս։

4.7.6. ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ/ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԵՎ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Դուք կարող եք Google Analytics– ի օգտագործման վերաբերյալ առարկություն ներկայացնել կամ հետ կանչել Ձեր համաձայնությունը՝ փոխելով Ձեր զննարկչի (browser) կարգավորումները և/կամ սեղմելով հետևյալ հղումները  զննարկչի հավելվածները ներբեռնելու և տեղադրելու համար (plug-ins and/or opt-out):

Google Analytics: https://tools.google.com/dlpage/gaoptout

4.8. ԱՐՏԱՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԵՐ ՎԵԲԿԱՅՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մեր կայքում մենք ներ ենք դնում արտաքին ծառայություններ և բովանդակություն։ Եթե Դուք օգտագործում եք այս ծառայություններից որևէ մեկը կամ բովանդակությունը հասանելի եք դարձնում երրորդ անձանց համար, Ձեր և տվյալ ծառայությունների կամ բովանդակության մատակարարի միջև տեխնիկական նպատակների իրականացման համար տեղի է ունենում տվյալների փոխանակում։

Նշված մատակարարը կարող է օգտագործել Ձեր տվյալները իր նպատակների համար։ Մենք ձևափոխել են այդպիսի երրորդ անձանց (որոնք հայտնի են իրենց սեփական նպատակների համար տվյալների օգտագործմամբ) կողմից մատուցվող ծառայությունները կամ բովանդակությունը, այնպես, որ արգելվի մեր վեբկայքի միջոցով տվյալների փոխանակումը, որևէ այլ նպատակներով, եթե Դուք ինքներդ չեք որոշել ակտիվորեն օգտվել ծառայությունից։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն, որ մենք վերահսկողություն չունենք երրորդ անձանց կողմից հավաքագրված տվյալների և դրանց մշակման նկատմամբ, մենք չենք կարող անելպարտադիր բնույթ կրող որևէ հայտարարություն, որը վերաբերում է Ձեր տվյալների մշակման նպատակին և շրջանակին։

Ձեր տվյալների մշակման նպատակի և շրջանակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, խնդրում ենք ծանոթանալ մեր կողմից օգտագործվող ծառայությունների կամ բովանդակության պատասխանատու մատակարարի (ով այդպիսին է հանդիսանում տվյալների պաշտպանության վերաբերյալ համապատասխան օրենքի ուժով) գաղտնիության քաղաքականությանը YouTube: https://support.google.com/youtube/answer/7671399

Google Maps: https://maps.google.com/help/terms_maps.html

4.9. ՎԵԲԻՆԱՐՆԵՐ

4.9.1.  ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Դուք վեբինարիներին գրանցվելու հնարավորություն ունեք։ Գրանցման համար անհրաժեշտ է՝ Ձեր անունը, ազգանունը և էլ․ հասցեն։ Եթե Դուք գրանցվում եք կազմակերպության անունից, ապա կարող եք՝ ըստ ցանկության, ներկայացնել մանրամասներ Ձեր կազմակերպության և այդ կազմակերպությունում Ձեր զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ։

Ձեր տվյալները մուտքագրելուց և Ձեր տվյալների մշակման վերաբերյալ Ձեր համաձայնությունը ստանալուց հետո, մենք օգտագործում ենք այդ տեղեկատվությունը վեբինարին Ձեր մասնակցությունը հաստատելու համար՝ ուղարկելով այդ վեբինարի հղումը, որը թույլ է տալիս Ձեր մասնակցությունը դրան։ Այլ տեսակի տվյալների մշակում տեղի չի ունենում։

4.9.2. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ

Մեր գործունեության ընթացիկ թեմաների վերաբերյալ վեբինարներին Ձեր մասնակցելը, հնարավորություն է տալիս տեղեկացնել Ձեզ մեր ընկերության ընթացիկ զարգացումների մասին կամ տրամադրել գիտական հետազոտությունների արդյունքներ:

Բոլոր վեբինարներն անվճար են: Տվյալների մշակման իրավական հիմքը բխում է Ձեր համաձայնությունից, որը տրվել է համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և ԵՄ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի GDPR դրույթների /եթե կիրառելի է/։

4.9.3. ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՄ ԱՅԴ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Որպես ընդհանուր սկզբունք, Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը պահպանվում է երկու տարի: Եթե, այնուամենայնիվ, Դուք հետ եք կանչում Ձեր համաձայնությունը մինչև նշված երկամյա ժամկետի լրանալը, ապա Ձեր տեղեկատվությունը ջնջվում է:

Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը ջնջելուց հետո Ձեր համաձայնությունը պահվում է ևս 3 տարի, ի ապացույց առ այն, որ Ձեր կողմից տրվել է Ձեր տվյալների մշակման հետ կապված համաձայնությունը:

Եթե Դուք պետք է հետ կանչեք Ձեր համաձայնությունը, ապա դա ընդունվում է որպես Ձեր կողմից նախնական համաձայնության տրամադրում  և Ձեր տեղեկատվությունը ջնջելուց հետո այն պահվում է 3 տարի ժամկետով:

4.9.4. ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԵՎ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Դուք կարող եք ցանկացած ժամանակ հետ կանչել Ձեր համաձայնությունը, հասարակ ծանուցման միջոցով:

Հետկանչը իրավական ուժ է ստանում միայն հետագայի համար, ինչը նշանակում է, որ այն չի տարածվում մինչև հետկանչը Ձեր տվյալների մշակման գործընթացի վրա։ Եթե ցանկանում եք հետ կանչել  Ձեր համաձայնությունը, գրեք՝ Մեյջորել Արմենիա ՍՊԸ, Գործունեության հասցե (փոստային)։ 16 Տիգրան Մեծ պող, ք․ Երևան, ՀՀ, 0010 Էլ․ հասցե։ yerevan@majorel.com։

4.10. ՏԵՂԵԿԱԳՐԵՐ

4.10.1. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇՐՋԱՆԱԿԸ

Մեր կայքը հնարավորություն է տալիս բաժանորդագրվել անվճար էլեկտրոնային տեղեկագրին: Կոնտակտային ձևով (contact form) մուտքագրված տվյալները կհավաքագրվեն մեր կողմից, կվերամշակվեն տվյալների մշակողների ներգրավմամբ և կօգտագործվեն Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը տրամադրելու համար:

Բաժանորդագրվելով՝ մենք կստանանք Ձեր համաձայնությունը և հղում կկատարենք Տվյալների պաշտպանության վերաբերյալ ծանուցմանը, որտեղ մենք տրամադրում ենք լրացուցիչ տեղեկություններ, թե ինչպես ենք մշակում անձնական տվյալները:

Ձեր տվյալները չեն փոխանցվում երրորդ կողմին: Մեր տեղեկագրին բաժանորդագրվելու համար միակ պարտադիր տեղեկատվությունը դա անունն է (որպեսզի մենք կարողանանք համապատասխանաբար դիմել Ձեզ) և վավեր էլ.հասցեն: Այս կարգով տրամադրված տեղեկատվությունը նախ և առաջ կվերամշակվի` համաձայնեցված էլ-փոստի հասցեի վավերականությունը opt-ins-ով ստուգելու համար: Լրացուցիչ տրամադրված տվյալները պարտադիր չեն։

4.10.2. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ

Տեղեկագրի տրամադրման համար մենք համապատասխանաբար կվերամշակենք Ձեր մուտքագրված տվյալները: Դրա իրավական հիմքը բխում է`«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և ԵՄ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի GDPR դրույթներից /եթե կիրառելի է/։

4.10.3. ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ ԿԱՄ ԱՅՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են տեղեկագրի տրամադրման համար, կպահպանվեն մեր կողմից բաժանորդագրման ամբողջ ժամանակահատվածում:

Տվյալները կմշակվեն միայն այդ նպատակով և իրավասու անձանց ցույց տալու համար, որ մենք դրանց մշակման համար ձեռք ենք բերել վավեր համաձայնություն: Ձեր համաձայնությունը հետ կանչելու դեպքում, Ձեր մասին բոլոր տվյալները կոչնչացվեն, բացառությամբ, եթե դրանք անհրաժեշտ են մեր գործողությունների համապատասխանությունը Ձեր համաձայնության հետկանչի հետ ապացուցելու համար։

4.10.4. ԱՌԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Դուք կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել տեղեկագրից, սեղմելով տեղեկագրի վերջում տեղադրված “unsubscribe” կոճակը կամ ուղարկել նամակ հետևյալ թեմայով՝ “[Ձեր էլ. հասցեն] Unsubscribe [տեղեկագրի անվանումը]” ՝newsletter-contact@majorel.com հասցեին։

Ձեր չեղարկված բաժանորդագրության վերաբերյալ Դուք կստանաք հաստատող նամակ։

5. Ո՞Վ Է ՏԻՐԱՊԵՏՐՈՒՄ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ

Մեր ընկերության ներսում Ձեր տվյալներին հասանելիություն ունեն այն անձինք, որոնց տվյալ հասանելիությունն անհրաժեշտ է սույն փաստաթղթի 4-րդ բաժնում նկարագրված նպատակների համար (լիազորված երրորդ անձ)։

Լիազորված երրորդ անձը պարտավոր է մշակել անձնական տվյալները՝ Մեյջորել Արմենիայի կողմից տրված հանձարարականի հիման վրա և կարող է մշակել այդպիսի տվյալները բացառապես տվյալ հանձնարարակին շրջանակում, որը ներառում է հետևյալ տեղեկությունը․

Երրորդ անձ մշակողը պատասխանատվություն է կրում անձնական տվյալների մշակումը վերը նշված շրջանակում իրականացնելու համար։ Մեյջորել Արմենան երաշխավորում է բոլոր անհրաժեշտ գաղտնի տեղեկատվության չբացահայտման համաձայնագրերի ստորագրումը և ձեռնարկում է Ձեր անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Նշված փաստաթղթերը պարտադիր ուժ ունեն դրանք ստորագրած երրորդ անձ մշակողի համար։

Տեղեկատվության փոխանակում այլ անձանց հետ, ինչպիսիք են գովազդային կազմակերպություններ, սոցիալական լրատվամիջոցների ծառայություններ մատուցողներ կամ վարկային կազմակերպություններ («երրորդ կողմեր») տեղի չի ունենում:

6. ԱՐԴՅՈ՞Ք ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ (ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՐ)

Google Analytics-ի օգտագործումը, ինչպես նկարագրված է 4.4 բաժնում, բերում է անձնական տվյալների փոխանցմանը երրորդ երկիր, քանի որ Google Inc.- ի տվյալների կենտրոնները տեղակայված են Եվրոպական միության և Եվրոպական տնտեսական միության սահմաններից դուրս («ԵՄ կամ ԵՏՄ»):

Անձնական տվյալների նման փոխանցումը երրորդ երկրներ կարող են հանգեցնել Ձեր անձնական տվյալների փոխանցմանը մի երկիր, որը չի սահմանում տվյալների պաշտպանության նույն չափանիշները, ինչպես ՀՀ-ն, ԵՄ-ն, ԵՏՏ-ն կամ ԵՏՄ-ն:

Այնուամենյանիվ, մենք երաշխավորում ենք, որ նախքան տվյալների փոխանցումը, տվյալներ ստացողն ապահովում է տվյալների պաշտպանությոան բավարար մակարդակ։ Մեր կողմից ներգրավված երրորդ կողմերից որոշների գլխամասերը գտնվում են ԵՄ-ում և ԱՄՆ-ում և գրանցված են ԵՄ-ԱՄՆ գաղտնիության կանոնակարգի ներքո (EU-US Privacy Shield) ։

Երկրների ցանկին ծանոթանալու համար այցելեք

https://www.moj.am/storage/uploads/Cucak-2019.pdf

և

Գրանցված ընկերությունների ցանկը տեսնելու համար, այցելեք․

https://www.privacyshield.gov/list

Ավելին իմանալու համար խնդրում ենք կապ հաստատել Տվյալների պաշտպանության պատասխանատուի հետ։

7. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՄ ԵՍ

Դուք իրավունք ունեք պահանջել հասանելիություն ներկայումս մեզ մոտ պահպանվող Ձեր անձնական տվյալներին։

Եթե այս տվյալները ճիշտ կամ թարմացված չեն, Դուք իրավունք ունեք պահանջել ուղղել դրանք: Դուք նաև իրավունք ունեք Ձեր անձնական տվյալները ջնջել և/կամ դրանց օգտագործումը սահմանափակել, ինչպես սահմանված է«Անձնական տվյալների պաշտպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով և ԵՄ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի GDPR դրույթներով /եթե կիրառելի է/: Դուք նաև իրավունք ունեք պահանջել Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալների պատճենը՝ կառուցվածքային/հստակ, ընդհանուր օգտագործմանը հարիր, ընթեռնելի ձևաչափով (տվյալների տեղափոխման իրավունքով):

Եթե Դուք տվել եք Ձեր համաձայնությունը Ձեր անձնական տեղեկատվությունը հատուկ նպատակներով մշակելու համար, ապա Դուք կարող եք հետագայում ցանկացած ժամանակ հետ կանչել այն: Համաձայնության հետկանչի Ձեր ծանուցումը պետք է ուղարկել՝ գրելով 1-ին բաժնում նշված կոնտակտային հասցեին:

Դուք նաև իրավունք ունեք առարկություն ներկայացնել կամ հետ կանչել Ձեր անձնական տվյալների մշակման համար տված համաձայնությունը՝ դրանք մարքեթինգային նպատակներով օգտագործելու նպատակով: Նույնը վերաբերում է ավտոմատացված գործընթացներին, որոնք ներառում են անհատական քուքիների օգտագործում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պահանջվում են մեր կայքի գործառույթն ապահովելու համար:

Դուք նաև իրավունք ունեք բողոք ներկայացնելու տվյալների պաշտպանության իրավասու մարմնին:

Պատասխանատու իրավասու մարմինն է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, armenianpdpa@gmail.com, վեբկայք՝ http://www.justice.am/structures/view/structure/32)

Դուք իրավունք ունեք նաև կապ հաստատել Ձեր բնակության վայրում տվյալների պաշտպանությամբ զբաղվող մարմինների հետ և խնդրեք աջակցություն Ձեր խնդրին հետամուտ լինելու համար։

8. Ի՞ՆՉ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԿԱՅԱՑՎՈՒՄ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

4-րդ բաժնում նշված նպատակներից և ոչ մեկի համար ամբողջական ավտոմատացված որոշումների կայացում տեղի չի ունենում։

9. ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՊՐՈՖԻԼԱՎՈՐՈՒՄ

4-րդ բաժնում նշված նպատակներից որևէ մեկի համար պրոֆիլավորում չի կատարվում։

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ԷՋԵՐՈՒՄ (FAN PAGES) ԿԻՐԱՌՎՈՂ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՏՎՅԱԼՆԵՐ ՄՇԱԿՈՂ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՈՂ

Մեյջորել Արմենիա ՍՊԸ,

Իրավաբանական հասցե։ 16 Տիգրան Մեծ պող․, ք․ Երևան, ՀՀ, 0010

պատասխանատու է ստորև նկարագրված անձնական տվյալների մշակման համար (այսուհետ `«մենք», «մեզ»,« մեր»):

Դուք կարող եք կապ հաստատել անձնական տվյալների պաշտպանության պատասխանատուի հետ, օգտագործելով Տվյալների պաշտպանության կետում տրամադրված էլեկտրոնային հասցեն կամ գրելով մեզ վերը նշված փոստային հասցեով` կատարելով նշում՝ «հասցեատեր Տվյալների պաշտպանության պատասխանատու»:

Տեղեկատվության մշակման համար պատասխանատու է նաև Facebook Ireland Ltd., 4 Grand Canal Square, Grand Canal Harbor, Dublin 2 Ireland («Facebook»):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/policy.php:

Դուք կարող եք կապ հաստատել Facebook–ի տվյալների պաշտպանության հարցերով պատասխանատուի հետ հետևյալ հղումով՝

https://www.facebook.com/help/contact/540977946302970

Ֆեյսբուքի կողմից անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել Ձեր Facebook-ի պրոֆիլում՝ Կարգավորումների ցանկի ներքո՝ Գաղտնիություն բաժնում, կամ հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/help/568137493302217