ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
2019թ․ սեպտեմբերի 23-ին մենք հիմնել ենք մեր առաջին գրասենյակը Երևանում։ Այդ օրվանից ի վեր մեր թիմը շարունակ աճում է։
Աշխատել Մեյջորել Հայաստանում՝ նշանակում է մեր ջերմ ու հոգատար միջավայրում անվերջ զարգանալու հեռանկար ստանալ։ Մենք ստեղծում ենք կարողությունների զարգացման և ինքնադրսևորվելու լայն հնարավորություններ՝ մեր բոլոր աշխատակիցների համար։
Միացի՛ր մեր միջազգային մեծ թիմին։
ՄԵԶ ՄՈՏ ԼԱՎ Է
ՄԱՐՄՆՈՎ
Արդյունավետ աշխատելու և լավագույն արդյունքի հասնելու համար ֆիզիկական պատրաստվածությունը, առողջ ու վիտամիններով հարուստ սննդակարգը շատ կարևոր են։ Առողջ միտք ու առողջ մարմին ապահովելու համար մենք սպորտային և ակտիվ կենսակերպը խրախուսող տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում։

ՄՏՔՈՎ
Հետարքրքրասիրությունը գիտելիքի աղբյուր է։ Մենք մեր աշխատակիցներին ապահովում ենք թե՛ անձնապես, թե՛ մասնագիտորեն աճելու, կատարելագործվելու ու զարգանալու բարենպաստ միջավայր և տարատեսակ ծրագրեր։

ՀՈԳՈՎ
Միասին նախաձեռնած տարբեր միջոցառումները և խմբային նախաձեռնությունը մոտիվացիայի նոր չափաբաժին են հաղորդում մեր մեծ թիմին։

ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ
Համայնքի «դեսպանները» կկազմակերպեն հանդիպումներ և կծրագրեն նոր միջոցառումներ, կաշխատեն նոր գաղափարների շուրջ և կտրամադրեն հետադարձ կապ բոլոր հարցերի շուրջ։

ՀԵՏԵՎԻ՛Ր ՄԵԶ
Մեր հագեցած առօրյայի, աշխատանքի, մարդկանց ու նորությունների մասին առաջինը տեղեկանալու համար հետևե՛ք մեր էջերին։