ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

2019թ․ սեպտեմբերի 23-ին մենք հիմնել ենք մեր առաջին գրասենյակը Երևանում։ Այդ օրվանից ի վեր մեր թիմը շարունակ աճում է։

Աշխատել Մեյջորել Հայաստանում՝ նշանակում է մեր ջերմ ու հոգատար միջավայրում անվերջ զարգանալու հեռանկար ստանալ։ Մենք ստեղծում ենք կարողությունների զարգացման և ինքնադրսևորվելու լայն հնարավորություններ՝ մեր բոլոր աշխատակիցների համար։

Միացի՛ր մեր միջազգային մեծ թիմին։

ՄԵՅՋՈՐԵԼԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ Է

Մեյջորելցիների թիմային կյանքն ավելի մոտիվացնող դարձնելու և աշխատավայրում ավելի լավ միջավայր ստեղծելու համար մենք ամեն տարի մեկնարկում ենք Feel Good ծրագրի նոր շրջափուլ ու իրագործում համայնքի կողմից առաջարկված գաղափարները։ Բացի խրախուսման հատուկ փաթեթներից ու աջակցման հիմնական ծրագրերից, մեր աշխատակիցների բարօրությունն ապահովող նախաձեռնությունները ամփոփում ենք ծրագրի երեք հիմնասյուներում՝ ՄԱՐՄԻՆ, ՄԻՏՔ, ՀՈԳԻ, որոնցից ամեն մեկով միջոցառումների մի խումբ է իրականացվում ողջ տարվա ընթացքում:

ՄԵԶ ՄՈՏ ԼԱՎ Է

ՄԱՐՄՆՈՎ

Արդյունավետ աշխատելու և լավագույն արդյունքի հասնելու համար ֆիզիկական պատրաստվածությունը, առողջ ու վիտամիններով հարուստ սննդակարգը շատ կարևոր են։ Առողջ միտք ու առողջ մարմին ապահովելու համար մենք սպորտային և ակտիվ կենսակերպը խրախուսող տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում։

ՄԱՐՄՆՈՎ

ՄՏՔՈՎ

Հետարքրքրասիրությունը գիտելիքի աղբյուր է։ Մենք մեր աշխատակիցներին ապահովում ենք թե՛ անձնապես, թե՛ մասնագիտորեն աճելու, կատարելագործվելու ու զարգանալու բարենպաստ միջավայր և տարատեսակ ծրագրեր։

ՄՏՔՈՎ

ՀՈԳՈՎ

Միասին նախաձեռնած տարբեր միջոցառումները և խմբային նախաձեռնությունը մոտիվացիայի նոր չափաբաժին են հաղորդում մեր մեծ թիմին։

ՀՈԳՈՎ

ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ

Համայնքի «դեսպանները» կկազմակերպեն հանդիպումներ և կծրագրեն նոր միջոցառումներ, կաշխատեն նոր գաղափարների շուրջ և կտրամադրեն հետադարձ կապ բոլոր հարցերի շուրջ։

ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ

ՀԵՏԵՎԻ՛Ր ՄԵԶ

Մեր հագեցած առօրյայի, աշխատանքի, մարդկանց ու նորությունների մասին առաջինը տեղեկանալու համար հետևե՛ք մեր էջերին։